Քաղաքական

17.12.2019 10:50


Դեկտեմբերի 26-ին «Իմ քայլը» ամանորյա խնջույք կանցկացնի. քննարկվում է ռեստորանի հարցը․ «Ժողովուրդ»

Դեկտեմբերի 26-ին «Իմ քայլը» ամանորյա խնջույք կանցկացնի. քննարկվում է ռեստորանի հարցը․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել:

Ըստ մեր տեղեկությունների՝ դեռևս խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է, թե որ ռեստորանում է այն կայանալու: Իհարկե, իմքայլականներից շատերը դեռևս իրենց համաձայնությունը չեն էլ հայտնել՝ «քեֆին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված:

Ըստ տեղեկությունների՝ հստակեցվում է նաև, թե արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այդ հավաքույթին, թե ոչ, քանի որ վեր­ջինս ևս չի խոստացել, որ ներկա է գտնվելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը