Վարդան Խաչատրյանը չի բացառել, որ Հայաստանում ևս հեղափոխական իրավիճակներ կլինեն
ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով աշխարհում տիրող հեղափոխական վիճակին՝ նշել է, թե այդ գործընթացները թույլ չեն տալիս մտածել, որ դրանք մեր տարածաշրջանը չեն շոշափելու։
–Ինչպիսին կլինի այդ վիրուսը՝ օդում սավառնող այդ յուրօրինակ հարուցիչը, որը բոլորի ուղեղները սպրդել է, ինչպիսին կինի նրա դրսևորումը Հայաստանում՝ կլինի բարձր, կլինի ցածր, կտեսնենք, բայց այն, որ աշխարհն այսօր կտրուկ փոփոխությունների է գնում, փաստ է,–ասել է նա։
Ըստ Վարդան Խաչատարյանի՝ մեր իշխանությունները սովոր են ասել, թե Հայաստանում ոչ մի բան չի լինելու։
–Մենք պարբերաբար լսել ենք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստան չի հասնելու, բայց տեսանք՝ ինչ եղավ,–ասել է նա։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հավանականությանը՝ Վարդան Խաչատրյանն ասել է, թե քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել։
–Հայաստանում ես չեմ տեսնում այն քայլերը, որոնք հասարակության մոտ ձևավորված հակասությունների մեղմացմանը տանեն։ Իշխանության քաղաքականության մեջ ես չեմ տեսնում դա, հակառակը՝ ես տեսնում եմ նոր քայլեր, որոնք ավելի են նպաստում ընդվզմանը, քան մեղմում են իրավիճակը,–ընդգծել է նա։

7or.am