Լրահոս

23.02.2011 12:49


Լ. Իգիթյան. «Դավիթ Բեջանյանը փայլուն քանդակագործ, փայլուն քաղաքի մարդ էր»

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Երևան քաղաքի քաղաքաշինության խնդիրներին նվիրված ասուլիսը սկսելուց առաջ բանախոսներ Լևոն Իգիթյանն ու Հենրիկ Գալուկյանը նախ քանդակագործ Դավիթ Բեջանյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նրա ընտանիքին։

-Դավիթ Բեջանյանը փայլուն քանդակագործ, փայլուն քաղաքի մարդ էր։ Ահավոր մեծ կորուստ է մեր իրականության համար, մեր արվեստի համար, մեր մարդկային տեսակի համար,- մասնավորապես նշել է Լևոն Իգիթյանը։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու քանդակագործ Դավիթ Բեջանյանի հուղարկավորության արարողությունը։

Այս խորագրի վերջին նյութերը