Աշխարհ

16.12.2019 18:55


Առաջին անգամ թուրքական հարվածային ԱԹՍ է վայրէջք կատարել Կիպրոսում

Առաջին անգամ թուրքական հարվածային ԱԹՍ է վայրէջք կատարել Կիպրոսում

Թուրքիայի ռազմածովային ուժերի «Bayraktar TB2» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) վայրէջք է կատարել Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության Գեչիթքալե օդանավակայանում: Հիշյալ օդանավակայանը կառուցվել է 1982թ. ռազմական նպատակներով:

Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Գեչիթքալեի օդանավակայանը դարձնել (ԱԹՍ) կենտրոն: Այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իսրաելը 8 անօդաչու թռչող սարք, իսկ Ֆրանսիան և Իտալիան ռազմանավեր էին տվել Կիպրոսի հույներին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը