Լրահոս

23.02.2011 12:40


Վարդան Խաչատրյան. «Շատ ավելի տրամաբանական է ընտրությունների նախօրեին միավորվելը»»

Վարդան Խաչատրյան. «Շատ ավելի տրամաբանական է ընտրությունների նախօրեին միավորվելը»»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին։

–Այստեղ կարմիր թելն այն է, որ իշխանությունը փորձում է լուծել իր վերարտադրության և շարունակականության խնդիրը, ինչը ընդդիմության համար գլխավոր թիրախն է հանդիսանում, որպեսզի վերարտադրություն չիրականանա։ Հակառակ դեպքում նա ինչո՞ւ է ընդդիմություն, եթե իշխանության վերարտադրությունը պետք է թույլ տա,–ասել  է նա։

Ըստ Վարդան Խաչատրյանի՝ ընդդիմությունը կարող է դրան հասնել այսօրվանից իր տարբեր ճյուղերի աստիճանական ակտիվացմամբ, այլ ոչ թե այս պահին տարբեր ճյուղերի վերամիավորմամբ։

Շատ ավելի տրամաբանական է ընտրությունների նախօրեին միավորվելը, որն իր մեջ մուլտիպլիկացիոն էֆեկտ ունի և ալիքի կտրուկ բարձրացման էֆեկտ կտա, քան թե այսօրվանից ձևավորել այդպիսի լայնածավալ ծանր կառույց և մտնել այդ հակասությունների մեջ՝ ընդդիմության համար լրատվական դաշտի սակավության պայմաններում,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը