Փարիզի տարածաշրջանում ավտոմոբիլային խցանումները գերազանցել են 600 կիլոմետրը
Կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլի պատճառով, որն արդեն 12 օր շարունակվում Է Ֆրանսիայում, 600 կիլոմետր երկարությամբ ավտոմոբիլային խցանումներ են գոյացել Փարիզի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի ճանապարհներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:
Նշվում Է, որ ժամը 08:46-ին (Երեւանի ժամանակով 11:46-ին) Փարիզի տարածաշրջանի ճանապարհներին խցանումները հասել են 600 կիլոմետրի: Ճանապարհներին նման իրավիճակի պատճառ են դարձել գործադուլը եւ անձրեւը:
Սկսած դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում համազգային գործադուլ Է ընթանում կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, որի հետեւանքով առանձին կատեգորիաների ֆրանսիացիներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողներ, կարող են զրկվել թոշակի անցնելու մի շարք արտոնություններից ու հատուկ ռեժիմներից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դեկտեմբերի 13-ին գտնվելով Բրյուսելում, հայտարարել Է, որ կառավարությունը շարունակում Է աշխատանքը կենսաթոշակային բարեփոխման վրա, բայց չի մեկնաբանել երկրում շարունակվող զանգվածային գործադուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: