Forbes-ը Բակալչուկին առաջին տեղն է հատկացրել առավել աչքի ընկնող նոր միլիարդատերերի ցուցակում
Forbes ամերիկյան հանդեսը Wildberries ռուսաստանյան առցանց ռեթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկին ներառել Է առավել աչքի ընկնող այն մարդկանց ցանկում, որոնք այս տարի համալրել են միլիարդատերերի ցուցակը: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտնել Է հրատարակության կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փետրվարին Բակալչուկը, Forbes-ի վարկածով, երկրորդ դոլարային միլիարդատեր կինն Է դարձել Ռուսաստանում: Նրա բիզնեսի արժեքը, հրատարակության հաշվարկների համաձայն, հասել Է 1,2 մլրդ դոլարի: Հանդեսը Բակալչուկին տեղավորել Է առավել աչքի ընկնող նոր միլիարդատերերի ցուցակի առաջին տեղում, նշելով նրա վաստակը Էլեկտրոնային առեւտրի բնագավառում:
Նշվում Է, որ Բակալչուկին, որը 2004 թվականին ստեղծել Է Wildberries ինտերնետ-խանութը, հաջողվել Է հաճախորդներ ներգրավել Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից եւ Ղրղզստանից: Wildberries-ը վաճառում Է տարբեր կատեգորիաների ապրանքներ, այդ թվում՝ խաղալիքներ, սպորտային ու մանկական սնունդ, Էլեկտրոնիկա, գրքեր եւ այլն: Ընդամենը 2019 թվականին միլիարդատեր Է դարձել 21-ից մինչեւ 90 տարեկան 200 մարդ: Ամենաերիտասարդ կին միլիարդատեր Է ճանաչվել 21-ամյա ամերիկացի մոդել Քայլի Ջենները՝ 1 մլրդ դոլար կարողությամբ:Նոյեմբերին նա Coty Inc. կոսմետիկական ֆիրմայի ընկերությունում իր բաժնի 51 տոկոսը վաճառել Է 600 մլն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: