«Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի նոր բաժնետերը կդառնա Viest Assets Ltd-ն, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (British Virgin Islands): Բանակցությունները «Սթար» առևտրային ցանցի ներկայիս բաժնետերերի հետ արդեն ավարտված են, իսկ իրավաբանական ձևակերպումները դեռևս ընթացքում են:
Բաժնետերերի փոփոխման արդյունքում փոփոխություններ տեղի չեն ունենա «Սթար» առևտրային ցանցի ղեկավար անձնակազմում: Նախկինում քննարկված և ընկերության կողմից կազմված զարգացման և ընդլայնման պլանները կմնան անփոփոխ. 2011թ. «Սթարը» կբացի ևս 12 խանութ Երևանում և մոտակա քաղաքներում:
Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում: Մոտ ապագայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն գործարքի մանրամասները և ընկերության զարգացման պլանները:
«Սթարը» սուպերմարկետների խոշորագույն ցանցն է Հայաստանում:
«Սթար»–ի 100% բաժնեմասը վաճառվել է

«Սթար» ընկերություն