Լրահոս

23.02.2011 12:01


Որո՞նք են բարձր գնաճի հիմնական պատճառները

Այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը ներկայացրել է  «Բարձր գնաճի իրական պատճառները և դրանց հաղթահարման հեռանկարները» տնտեսագիտական վերլուծությունը։ Ներկայացված ուսումնասիրությունում  գնաճի ներքին հիմնական պատճառներն են՝ ներկրվող ապրանքների գծով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գները, դրանք զսպելու համար ֆինանսական ռեսուրսների անբավարար քանակությունը, եղանակային անբարենպաստ պայմանները, ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը, կոռուպցիան և կաշառակերությունը, տեղական արտադրության կրճատումը, գազի սակագնի բարձրացումը և որոշ ապրանքների գծով գների մենաշնորհների առկայությունը։

«Առանձնահատուկ կարևոր է գնաճը բնութագրող ցուցանիշների մասին, դրանց հաշվարկի ճիշտ մեթոդաբանության ընտրությունը։ Այսօր 470 սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշվարկը համարժեք չի արտացոլում երկրի տնտեսության ներսում առկա կարևորագույն միտումները, միաժամանակ պետք է նշեմ, որ վիճակագրական տվյալները խիստ միջինացված և միակողմանի բնույթ են կրում»,-ասել է  կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը։

Ինչ վերաբերում է գնաճի արտաքին պատճառներին, Թաթուլ Մանասերյանըը նշեց ապրանքների միջազգային գների աճը, բնական աղետները, ճգնաժամի պայմաններում աշխարհի տարբեր երկրներում սպառողների գնողունակության նկատելի անկումը...

Այս խորագրի վերջին նյութերը