Լրահոս

23.02.2011 11:34


Մահացել է իր տան տանիքում

Փետրվարի 22-ին ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 80 տան բնակիչը բարձրացել է տան տանիք և ինքնուրույն չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ տան բնակիչ 1937թ. ծնված Էդվարդ Հակոբյանը՝ բարձրանալով տան տանիք, վատացել է և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղում մահացել է:

Ժամը 15.15-ի սահմաններում փրկարարների ուժերով տանիքից իջեցվել է Է.Հակոբյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը