Հունգարահայ համայնքը նշում է հայ սպա Գ.Մարգարյանի սպանության տարելիցը
2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի կողմից «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում կազմակերպած անգլերենի դասընթացի մասնակից ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը ցնցեց ոչ միայն հայ ժողովրդին, այլև միջազգային հանրությանը: Հայ սպան քնած ժամանակ կացնահարվեց նույն դասընթացի մասնակից ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից:
Ս.թ. փետրվարի 19-ին հունգարահայ համայնքը հավաքվել էր Բուդապեշտի կենտրոնում Դանուբի ափին տեղակայված հայկական խաչքարի մոտ` նշելու Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը:
Ներկաները ծաղկեպսակներ դրեցին խաչքարի մոտ և մոմեր ու խունկ վառեցին` իրենց տուրքը մատուցելով ադրբեջանական վայրագությանը զոհ գնացած հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:
Հունգարահայ համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կրկին դատապարտեցին հայ սպայի սահմռկեցուցիչ սպանությունը` այն դիտարկելով որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քարոզչության հետևանք: Նրանք դրվատանքով խոսեցին Հունգարիայի մայրաքաղաքային դատարանի դատավոր դր. պրոֆ. Անդրաշ Վաշկուտիի մասին, ով ամեն կերպ ապահովեց դատավարության անկողմնակալ ընթացքը` այն հնարավորինս զերծ պահելով ադրբեջանական ճնշումներից և դիմակայելով ադրբեջանական բոլոր կարգի միջամտություններին: Երկու տարի տևած դատական գործընթացի արդյունքում մարդասպան Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ստացավ հունգարական օրենսդրությամբ սահմանված ամենախիստ պատիժը. Բուդապեշտի քաղաքային դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման` միայն 30 տարի հետո ներման հայց ներկայացնելու իրավունքով:
Ադրբեջանական կողմը պարբերաբար քայլեր է ձեռնարկում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու նպատակով, սակայն Հայաստանի դեսպանության և հունգարահայ հայ համայնքի կողմից իրականացվող աշխատանքների շնորհիվ ադրբեջանական փորձերը անհաջողության են մատնվում, և Հունգարիայի համապատասխան ատյանների ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իր բնույթով նման դաժան հանցագործություն իրականացրած անձը չի կարող փոխադրվել Ադրբեջան: