Լրահոս

23.02.2011 11:30


ԵԱՀԿ ձգձգվող հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչն այսօր ժամանում է Հայաստան

Լիտվայի նախագահույթամբ ԵԱՀԿ ձգձգվող հակամարտությունների գծով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գեդրիուս Չեկուոլիսը այսօր այցելում է Հայաստան։

Տեղեկացնենք, որ փետրվարի 21–22 նա գտնվում էր Ադրբեջանում։

Բաքվում Չեկուոլիսը հայտարարել էր. «Հասկանում եմ, որ 18 տարին բավականին երկար ժամանակահատված է, սակայն ՄԽ ԵԱՀԿ համար շատ բան է արել։ Այո, հակամարտությունը շարունակում է մնալ սառեցված վիճակում, բայց պետք է գնահատել նաև այն, որ հաջողվել է կանխել հակամարտության սրացումը»։

Չի բավարարաում քաղաքական կամքը, և մենք հուսով ենք, որ այն կարթնացնենք։ Մինսկի խումբը դրան ընդունակ է։ Մենք հավատում ենք, որ ՄԽ–ը կկարողանա շատ հարցեր առաջ տանել, բնականաբար, բարենպաստ քաղաքական հանգամանքներում,–ասել էր ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը։

Այս այցի հիմնակնա նպատակը Երևանի ու Բաքվի տեսակետների ուսումնասիրումն է։ Դուք այս հակամարտության ամենալավ գիտակներն եք։ Քաղաքական կամքի առկայության դեպքում ձեր գիտելիքների ու ԵԱՀԿ օգնությամբ կարող են հարցի լուծման ճանապարհներ գտնվել, – հավելել էր Չեկուոլիսը։

Այս խորագրի վերջին նյութերը