Լրահոս

15.12.2019 18:45

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում միանգամից կոտրել ու վնասել են մի քանի արագաչափեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյաց պողոտայի 18 հասցեում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքը։ Նույն օրը կոտրել են նաև Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը։ Նույն օրը կոտրել են նաև Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ սարքի ապակին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Ա-ին։ Վերջինս եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող աստիճանավանդակն ու երկաթյա մահակը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։