Լրահոս

15.12.2019 12:08

Կրակոց՝ Աբովյանում. վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս բռնվել է գողերից մեկը

Կրակոց՝ Աբովյանում. վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս բռնվել է գողերից մեկը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հերթական գողն է բռնվել հանցանքի վայրում։ Ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատում են, որ 2 հոգի վազելով դիմում են փախուստի, իսկ մեկին, ոստիկանները հետապնդելով, կարողանում են վնասազերծել։ Ոստիկանության ծառայողները՝ որպես նախազգուշացում, 1 կրակոց են արձակում, որպեսզի հանցագործը կանգ առնի, սակայն նա դիմում է փախուստի, բայց նրան չի հաջողվում. տաք հետքերով ոստիկանների կողմից վնասազերծվում է։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նշված մասնաճյուղի ապակե դռան փականը՝ կոտրված, երբ հանցագործները, մտնելով ներս, փորձել են գողություն անել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում իրենց գործն ավարտին չեն հասցրել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած ու գողության կասկածանքով բռնվածը Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Ասլանյանն է, ով քննիչի որոշմամբ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք «բոլգարկա», դիմակ, երկաթե լինգ, դանակ, որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են։ Իսկ քիչ առաջ էլ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերեցին «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճը, որը, ըստ նախնական տեղեկությունների, հետապնդելիս ոստիկանության ծառայողը նախազգուշական կրակոց էր արձակել։ Քննիչի որոշմամբ ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետ Արթուր Մելիքյանը փաթեթավորեց հայտնաբերված պարկուճը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերատիվորեն գործած ու հանցագործներին վնասազերծածները ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցներ Զավեն Սևյանն ու Ռուբեն Ղևոնդյանն են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի վայրից փախուստի դիմած մյուս 2 հանցագործների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։