Լիբիայի իշխանությունները ներկայացրել են զոհվածների պաշտոնական թիվը
Լիբիայի կառավարության տվյալներով` փետրվարի 16–ից շարունակվող անկարգությունների հետևանքով մահացել են 111 զինվորական և 189 քաղաքացիական անձինք։ Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է «Agence France-Presse»-ը։
Առավելագույն թվով զոհեր եղել են Բենգազի քաղաքում, որտեղ կառավարության տվյալներով զոհվել են 104 քաղաքացի և 10 զինվորական։
Մինչդեռ իրավապահների տվյալներով՝ զոհվածների թիվը մի քանի հարյուր է։
Լիբիայի իշխանությունները ներկայացրել են զոհվածների պաշտոնական թիվը
Լիբիայի կառավարության տվյալներով` փետրվարի 16–ից շարունակվող անկարգությունների հետևանքով մահացել են 111 զինվորական և 189 քաղաքացիական անձինք։ Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է «Agence France-Presse»-ը։ Առավելագույն թվով զոհեր եղել են Բենգազի քաղաքում, որտեղ կառավարության տվյալներով զոհվել են 104 քաղաքացի և 10 զինվորական։ Մինչդեռ իրավապահների տվյալներով՝ զոհվածների թիվը մի քանի հարյուր է։