Քաղաքական

15.12.2019 10:48

«Այս մարդիկ ունեն իրենց անցյալը, և անցյալն ու այսօրվա իրենց խոսքերը չեն համապատասխանում իրար»․ Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

«Այս մարդիկ ունեն իրենց անցյալը, և անցյալն ու այսօրվա իրենց խոսքերը չեն համապատասխանում իրար»․ Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

«ՌԴ իշխանությունների շրջանում սպասողական վիճակ է»,-այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տեղի չի ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան։

Միհրանյանն ասաց, որ Ռուսաստանում սպասողական իրավիճակ է, որովհետև ՌԴ իշխանությունները չգիտեն՝ այս մարդիկ ով են, որտեղից են եկել, ուր են գնում, ինչպիսի մտքեր ունեն, որովհետև ֆորմալ հայտարարություններն ու խոսքերը մի բան են, իսկ իրականությունն այլ բան է։

«Մոսկվայից էլ սպասում են, որպեսզի տեսնեն, թե ինչքանով այս մարդիկ համոզված են, որ Ռուսաստանն իսկապես հարազատ, բարեկամ է, ռազմավարական գործընկեր, և որքանով է Հայաստանը պատրաստ կատարել իր դերը նույն կեցվածքով։ Դա հասկանալի է, քանի որ այս մարդիկ ունեն իրենց անցյալը, և անցյալն ու այսօրվա իրենց խոսքերը չեն համապատասխանում միմյանց, ուստի դրա համար կա այսպիսի իրավիճակ»,-ասաց Միհրանյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ իշխանությունների շրջանում անվստահություն կա ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Միհրանյանի դիտարկումների համաձայն՝ մեծ պետություններում քաղաքականությամբ զբաղվում են լուրջ մարդիկ։

«Հիմարներ ու հրապուրվողներ չկան»,-ասաց նա։ Միհրանյանը հրաժարվեց պատասխանել մի շարք այլ հարցերի։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։