ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
«Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Փետրվարի 23-ը Արցախում նշվում է որպես համաժողովրդական տոն, քանի որ մեր ողջ ժողովուրդը մեկ մարդու պես զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին, հերոսաբար դիմագրավել թշնամու ոտնձգություններին եւ իր զավակների արյան գնով նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ:
Այսօր բանակը հանդիսանում է Արցախի անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը եւ մեր ժողովրդի հպարտությունը: Բարձր մարտական ոգու եւ պատրաստվածության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կարեւոր դեր են կատարում նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք մեր երկրի պաշտպանունակության շարունակական ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման, ժամանակի պահանջներին համապատասխան տեխնիկական հագեցվածության ապահովման, հայրենիքի զինվորի ոգին միշտ բարձր պահելու ուղղությամբ: Բանակի հիմնախնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին փառապանծ տոնի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք»,–ասված է ուղերձում:
ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
«Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Փետրվարի 23-ը Արցախում նշվում է որպես համաժողովրդական տոն, քանի որ մեր ողջ ժողովուրդը մեկ մարդու պես զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին, հերոսաբար դիմագրավել թշնամու ոտնձգություններին եւ իր զավակների արյան գնով նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ: Այսօր բանակը հանդիսանում է Արցախի անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը եւ մեր ժողովրդի հպարտությունը: Բարձր մարտական ոգու եւ պատրաստվածության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կարեւոր դեր են կատարում նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք մեր երկրի պաշտպանունակության շարունակական ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման, ժամանակի պահանջներին համապատասխան տեխնիկական հագեցվածության ապահովման, հայրենիքի զինվորի ոգին միշտ բարձր պահելու ուղղությամբ: Բանակի հիմնախնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին փառապանծ տոնի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք»,–ասված է ուղերձում: