Լրահոս

14.12.2019 16:15


Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի գողության դեպքը

Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի գողության դեպքը

Փափազյան փողոցի խանութներից մեկից նոյեմբերի 14-ին գողացել էին «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը, որը դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը