Լրահոս

23.02.2011 11:02


Ալժիրում չեղյալ է հայտարարվել 19 տարի առաջ մտցված արտակարգ դրությունը

Ալժիրի կառավարությունը չեղյալ է հայտարարել 19 տարի առաջ երկրում մտցված արտակարգ դրությունը։ Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի հրամանագրի հրապարակելուց անմիջապես հետո։

2011թ–ի հունվարի վերջին Ալժիրի մայրաքաղաքում բողոքի ցույցեր էին իրականացվում, որոնք կազմակերպվում էին ընդդիմադիր «Հավաք մշակույթի ու ժողովրդավարության համար» կուսակցության կողմից։ Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը, որը մտցվել էր 1992թ–ին։ Ցուցարարները պահանջում էին նաև ազատ արձակել բարձր գների ու գործազրկության դեմ ժողվրդական բողոքների մասնակիցներին, ինչպես նաև ազատություն տալ ԶԼՄ–ներին։

Փետրվարի սկզբին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել էր, որ երկրի իշխանությունները մոտ ժամանակներս չեղյալ կհայտարարեն արտակարգ դրությունն ու թույլ կտան անցկացնել ավելի վաղ արգելվող ցույցերն ու հանրահավաքները երկրի ամբողջ տարածքում՝ բացառությամբ մայրաքաղաքի։ Բուտեֆիկան նաև խոստացել է բոլոր քաղաքական կուսակցություններին հանդես գալ պետական հեռուստաալիքների ու ռադիոկայանների եթերներում։

Ալժիրի իշխանությունների զիջումները պայմանավորված են արաբական մի շարք երկրներ ընդգրկած կառավարության դեմ զանգվածային անկարգությունների ալիքով։

Այս խորագրի վերջին նյութերը