Լրահոս

14.12.2019 18:05

Գյումրեցիները քանդված տնակների մեխերով փորձում են արվեստի գործեր ստեղծել

Գյումրեցիները քանդված տնակների մեխերով փորձում են արվեստի գործեր ստեղծել

Ավելի քան երեք տասնամյակ կացարան դարձած տնակների մեխերը նոր գաղափարի հիմք են դարձել գյումրեցիների համար։ Ամեն ինչ սկսվել է մի քանդված «դոմիկի» պատմությունից։

Քանդված տնակների մեխերը «Գյումրին իմ տունն է» նախաձեռնության անդամների երևակայության արդյունքում ստեղծագործությունների շարքի են վերածվել։

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ մի օր քանդել են ժամանակավոր կացարանը, որում ապրել է Արսեն Վարդանյանի ընտանիքը: Արսենն ամեն օր գնացել է տնակի տարածք՝ վերհիշելու այնտեղ ապրած տարիները։ Ամեն անգամ նոր բնակարան է վերադարձել` տնակից մնացած մեխերն իր հետ բերելով:

«Շատ գյումրեցիների պես ես էլ եմ դոմիկի բնակիչ եղել: Երկար ընդմիջումից հետո, երբ գնացի մեր տնակի տարածք, նկատեցի, որ այնտեղ տնակից մնացել են միայն մեխերը: Որոշեցի դրանք հավաքել ու ստեղծագործությունների շարք ստանալ»,- Sputnik Արմենիային պատմեց Արսենը։

Առաջին գործը, որ ստեղծեցին Արսենն ու ընկերները, ժամացույց էր, որը պատրաստվեց ոչ միայն քանդված տնակների մեխերով, այլ նաև տնակի փայտով ու հին վառարանի մասերով: Արսենի խոսքով` ժամացույցը խորհրդանշում էր երկրաշարժից հետո շարունակվող կյանքը։

Հետո նոր գաղափարներ ծնվեցին՝ լրացնելով մեխերի հիշողությունների շարքը՝ «Երկու քարի արանքում», «ճամպրուկներ», «Դուռը», «Լևի լույս» և այլն: Մտքերը ծնվում են մեխի ձևից:
«Լավ արձագանքներ ունենք: Շատ գյումրեցիներ, որոնք հիմա արտերկրում են ապրում, Facebook–ով գրում են, իրենց տնակի տեղն են բացատրում, ուզում են տեսնել` ինչ է մնացել այդ հատվածից: Սա միայն շարք չէ։ Մենք կարծում ենք, որ այս հիշողությունների գաղափարի շուրջ նաև մարդկանց ենք համախմբում»,– ասում է Արսենը:

Ստեղծված աշխատանքներն այս պահին չեն վաճառում։ Նրանք պատրաստվում են ապագայում ցուցահանդեսով ներկայացնել իրենց գործերը։

«Դուռ»

«Լևի լույս»

21412021

21412016

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։