ԲԴԽ-ն ուզում է լռեցնել ճնշումների մասին խոսող դատավորներին, հարց. իսկ ինչո՞ւ նույն ԲԴԽ-ն վարչապետից պարզաբանում չպահանջեց «վնգստացող դատավորների» վերաբերյալ. Երվանդ Վարոսյան (տեսանյութ)
«Սահմանադրական դատարանի» մասին օրենքում փոփոխությունները, որոնք վերաբերում են ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն, ՍԴ-ից ազատվելու և սեփական ՍԴ ունենալու հարկն է, որը պետությունը փորձում է վճարել իրեն հավատարմության երդում չտված ՍԴ-ի դատավորներին։ Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա դրանք քաղաքական հայտարարություններ չեն, մենք բոլորս ենք լսում այդ մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններին, համաձայն որի՝ 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներից ժամկետից շուտ կարող են ընդունել թոշակի գնալու առաջարկը: Կառավարությունը հաշվարկել է՝ եթե հրաժարական տան ՍԴ նախագահն ու վեց դատավորները, մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը նրանց տարեկան գրեթե 91 միլիոն դրամ կենսաթոշակ պետք է վճարի:
«Ես այս պայմաններում արդեն չեմ կարող հավատալ, որ նրանք ուզում են երբևէ անկախ դատական համակարգ ունենալ։ Եթե դու ցանկանում ես ունենալ կամակատար ՍԴ, դու չես կարող չցանկանալ ունենալ կամակատար Բարձրագույն դատական խորհուրդ ու կամակատար դատարաններ։ Եթե դու այդպիսի ցանկություն ունես, էլ ինչի՞ ես դու հեղափոխական ճանապարհով եկել իշխանության»,-ասաց Երվանդ Վարոսյանը:
Դիտարկմանը, թե արդյո՞ք իր պատասխանից ենթադրվում է, որ նշված Բարձրագույն դատական խորհուրդն արդեն հավատարմության երդում է տվել, Վարոսյանը պատասխանեց, որ չի բացառում, քանի որ այդ մասին վկայող որոշ փաստարկող հանգամանքներ կան, որոշ անդամների կողմից հայտարարություններ կան։
Ըստ նրա՝ վերջին շրջանում դատական համակարգն ամեն ինչ իշխանության համար դուրեկան է անում։ «Այնքան պրիմիտիվ է դարձել ամեն ինչ, ցավալիորեն պրիմիտիվ, մակարդակն անասելի իջել է։ Հանկարծ ինչ-որ որոշում դուր չի գալիս իշխանությանը՝ աղմուկ, աղաղակ, վեթինգ, ժողովուրդներ, ցույցեր, դուրս են գալիս, գոռում են, ամեն մեկը տեղում նստած դատական բարեփոխումներ է մշակում իր համար, տեսլականներ են գրում։ Հետո հանկարծ ինչ-որ որոշումներ, որ դուր են գալիս իշխանությանը՝ լռություն»։
Վարոսյանի խոսքով՝ նախկինում շատ են քննադատել ՍԴ-ի այն կազմը, որը հիմա կա և երբեք չի համարել, որ ՍԴ-ն անկախության այն մակարդակում է գտնվում, որում պետք է գտնվեր, թեև նրանց կողմից կային կայացվող մի շարք որոշումներ, որոնք այն ժամանակ էլ գործադիրին դուրեկան չէին, բայց իրավիճակը շատ սուր չէր։
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո մի իրավիճակ է ստեղծվել, որտեղ ՍԴ-ի անկախությունն ավելի բարձր մակարդակի վրա է, որից բանիմաց իշխանությունը պետք է ուրախանար, որովհետև, եթե այս իրավիճակը չլիներ, ՍԴ-ի անկախության այս մակարդակին սպասելը երկար ժամանակ կպահանջեր։
«Հիմա, կամա, թե ակամա, ստեղծվել է իրավիճակ, որ ՍԴ-ն օրվա քաղաքական իշխանությունից անկախ է գործում, սրանից ավելի լավ բան հորինելը անհնար էր։ Բայց արի ու տես, որ մարդիկ չեն հարմարվում գաղափարին և իրենց այս իրավիճակը դուր չի գալիս, ինչը, կարծում եմ, բնութագրիչ է դառնում այս իշխանության գործունեությանը»,-ասաց Վարոսյանը:
Հարցին, թե ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները, համաձայն որի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը, սա հիմա պիտի ուրախացնի իշխանությանը, Երվանդ Վարոսյանն ասաց. «Ոչ, իհարկե չի ուրախանա, և ավելի սխալներ թույլ կտա»:
Ըստ փաստաբանի՝ ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի չեն անցնի. «Ինձ թվում է՝ չեն ընդունի այդ առաջարկը, որովհետև այդ առաջարկն անպարկեշտ է, տարիներ անցնի իրենց թոռներին հիշեցնելու են այդ մասին. «Սա այն տանը ձրի նստած փող ստացողի թոռն է»»:
Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հայտարարությանն առ այն, որ այո, հաստատում է, որ գործադիր և օրենսդիր իշխանության կողմից ճնշումներ կան, Երվանդ Վարոսյանն ասաց՝ նախ պետք է հասկանալ, թե ով է դա ասում.
«Վազգեն Ռշտունի, դատավոր, ով միշտ աչքի է ընկել կոռուպցիայից հեռու լինելով ու օրինական որոշումներ կայացնելու ունակությամբ: Ցավալին այն է, որ իշխանափոխությունից հետո թիրախում հայտնվեցին այն դատավորները, ովքեր իշխանության համար պետք է լինեին դատավորի էտալոն»:
Հարցին, թե Բարձրագույն դատական խորհուրդն արձագանքել է Վազգեն Ռշտունու հայտարարությանը, մասնավորապես ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասել է, որ Ռշտունին արել է քաղաքական հայտարարություն և նրան դրա վերաբերյալ հարցեր կտան, արդյոք ԲԴԽ-ն չի թիրախավորում Վազգեն Ռշտունուն, Երվանդ Վարոսյանն ասաց, որ ԲԴԽ-ն հիմա էլ փորձում է լռեցնել ճնշումների մասին խոսող դատավորներին:
«Որքան հիշում եմ, Գրիգոր Բեքմեզյանն այն անդամն է, ով տանը նստած էր եղել, ինչ-որ քաղաքական ուժից զանգ էր ստացել, թե արդյոք ցանկանո՞ւմ է ԲԴԽ անդամ լինել և համաձայնել էր: Վազգեն Ռշտունին քաղաքական հայտարարություն չի արել, նա խոսել է ճնշումների մասին, որոնք մեր բոլորի աչքի առաջ են: Այդ ճնշումները մենք լսում ենք՝ և՛ օրենսդիրում, և՛ գործադիրում: Ինչ քաղաքական հայտարարության մասին է խոսքը: Իսկ ԲԴԽ-ն նման քայլերով փորձում է լռեցնել նաև այդ դատավորներին, իրենց նպատակն է ունենալ գորշ զանգված, որից ձայն չի լսվում: Իսկ ինչո՞ւ Բեքմեզյանը վարչապետից պարզաբանում չպահանջեց վնգստացող դատավորների վերաբերյալ, կամ ինչո՞ւ մինչև օրս ԲԴԽ-ն ոչ հին, ոչ նոր կազմով դատարանների շրջափակման հետ կախված որևէ հայտարարություն չի տարածել»,-ասաց Վարոսյանը:
Դիտարկմանը, թե դրանից հետո Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, Վարոսյանն ասաց, որ հետո եկել է նոր ԲԴԽ նախագահ, սակայն գնահատական չկա: Փաստաբանը նաև վստահեցրեց, որ ԲԴԽ-ն խստագույնս դատապարտելու է Փաշինյանի հայտարարությունը նույն «վնգստացողների» հետ կապված, առաջին իսկ իշխանափոխությունից հետո:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: