70․000 դոլար գողացած տղամարդը բերման է ենթարկվել ու ձերբակալվել (տեսանյութ)
Դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել ներս ու 70․000 դոլար գողացել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում պարզեցին կատարվածի որոշ հանգամանքներ։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, ընդամենը ժամեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում հետքը գտան։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց հաստատության նախկին պահակը։ Դեպքի հետ նրա առնչության վերաբերյալ փաստական տվյալների հիմնավորումից հետո Նոր Խարբերդում ապրող 58-ամյա տղամարդը դեկտեմբերի 12-ին բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։
Նույն օրը ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները զննություն կատարեցին բերման ենթարկվածի տանը։ Ձեռք բերված տվյալների համաձայն՝ գողացված գումարը թաղել էր տնամերձ հողամասում։ Իրավապահները հայտնաբերեցին և առգրավեցին 50․000 դոլար և 3000 եվրո։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տղամարդը գողացած փողը տվել էր 25-ամյա որդուն ու պատվիրել, որ հողամասում թաղի։ Որդին, առանց հոր գիտության, գողոնից մի քանի հազար դոլար էր վերցրել ու, նույնիսկ, հասցրել մեքենա գնել, որը տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։