Սենեգալը խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սենեգալը խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ՝ նրան մեղադրելով ապստամբներին զինամթերքով ապահովելու համար, ինչի հետևանքով սենեգալյան զինվորականներ են զոհվել։ Այս մասին հաղորդում է «Ռոյտեր» գործակալությունը՝ հղում անելով տեղեկան ԶԼՄ-ներին։
-Սենեգալը ափսոսանքով նշում է, որ իրանական զենքը դարձել է սենեգալցի զինվորականների մահվան պատճառ։ Դրանից ելնելով՝ Սենեգալը որոշել է այսօրվանից խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ,-ասվում է երեկ գիշեր Սենեգալի ազգային ալիքով ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Սենեգալի զինվորականների և ապստամբների միջև բախումը տեղի է ունեցել կիրակի օրը երկրի հարավում՝ Կազամանսի շրջանում։