Լուկաշենկոն սպառնում է Բելառուսը վերածել Չեչնիայի կամ Կոսովոյի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնական Մինսկի վրա տնտեսական պատժամիջոցների կիրառումը «թանկ կնստի» այն նախաձեռնողների վրա։ Լուկաշենկոն նման հայտարարություն է արել Մինսկում՝ հանդես գալով բելառուս հրամատարների առջև։
–Եթե որևէ մեկը ուզում է տնտեսական պատերազմ սկսել Բելառուսի դեմ, ապա այն թանկ կնստի նրանց վրա, – ասել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ ինքը զենք չի թափահարում, բայց այդ բարիքն էլ իրենց մոտ բավարար է։
–Այժմ մեզ վախեցնում են տնտեսական պատժամիջոցներով։ Եթե մեր շրջակայքից որևէ մեկը ցանկանում է տեսնել Բելառուսը որպես Չեչնիա Արևմուտքում, ապա դա խնդիր չէ։ Այն կլինի ավելի բարդ, քան Չեչնիան է։ Եթե որևէ մեկը ցանկանում է տեսնել ավելի դաժան, քան Կոսովոն, կարծում եմ՝ դա էլ խնդիր չէ։ Մենք մեր հողն ու տարածքը պաշտպանելու ենք բոլոր գոյություն ունեցող միջոցներով ու ռեսուրսներով, – ընգծել է Բելառուսի նախագահը։