Աշխարհ

13.12.2019 21:47


Դամասկոսյան վարդը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

Դամասկոսյան վարդը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դամասկոսյան վարդը ներառել Է ոչ նյութական ժառանգության ցանկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են կազմակերպությունը եւ Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Մարախ գյուղում Դամասկոսյան վարդի մշակման մեթոդները եւ ուղեկից արհեստները ներառվել են ոչ նյութական ժառանգության ցանկում»,- ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում: Գյուղը գտնվում Է Դամասկոսից 65 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ լեռնային տեղանքում: Վարդը եւ դրա ածանցյալներն օգտագործվում են տարբեր նպատակներով. կոսմետիկայի, եթերային յուղերի, դեղորաքի, ինչպես նաեւ մուրաբայի եւ ջեմի պատրաստման համար: Դամասկոսի շուկաներում առանձնահատուկ ժողովրդականություն Է վայելում վարդի ծաղիկներով թեյը, որն, ինչպես պնդում են վաճառողները, բարերար ներգործություն Է ունենում շնչառական համակարգի վրա:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ միայն Մարախ գյուղում սեզոնին հավաքում են շուրջ 60 – 70 տոննա ծաղիկ: Արտադրանքն արտահանվում Է աշխարհի տարբեր երկրներ: Ծաղկման սեզոնն սկսվում Է մայիսին, ամեն տարի անցկացվում Է Դամասկոսյան վարդի փառատոն: Վարդի ծաղիկների վերամշակմամբ զբաղված արտադրողներն իրենց արտադրանքը տարածում են «Դամասկոսյան վարդ. ոսկուց թանկ եւ նավթից հարատեւ» կարգախոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը