Աշխարհ

13.12.2019 15:45


Մոսկվայում այրվող պահեստում պայթյուններ են տեղի ունենում, հրդեհի մակերեսը հասել է 7 հազար քառ մետրի

Մոսկվայում այրվող պահեստում պայթյուններ են տեղի ունենում, հրդեհի մակերեսը հասել է 7 հազար քառ մետրի

Մոսկվայի Վարշավյան ավտոճանապարհի վրա գտնվող պահեստում բռնկած հրդեհի մակերեսն ավելացել Է՝ հասնելով 7 հազար քառակուսի մետրի: Այդ մասին դեկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրդեհի մակերեսը կազմում Է 7 հազար քառակուսի մետր»,-ասել են մամուլի ծառայությունում: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ փլուզումների մակերեսը կազմել Է 200 քառակուսի մետր: Պարբերաբար գազի բալոններ են պայթում:

Հրդեհը Վարշավյան խճուղու գործվածքների պահեստում բռնկել Է դեկտեմբերի 13-ին Երեւանի ժամանակով մոտավորապես 13:00-ին՝ 200 քառակուսի մետր մակերեսի վրա: Այրվող պահեստի ներսում պայթում են գազի բալոններ, տեղի Է ունեցել մի քանի փլուզում: Կրակն ինտենսիվորեն տարածվում Է: Այրվող պահեստում պայթյունից ու փլուզումից հրշեջ Է տուժել:

Այս խորագրի վերջին նյութերը