2011թ. մարտի 10-12-ը Մոսկվայի տանը (Արգիշտի 7) կբացվի «Էներգաարդյունավետություն Էքսպո 2011» ցուցահանդեսը, որը կազմակերպել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC): Ցուցահանդեսի նպատակը Հայաստանի, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է, Էներգաարդյունավետ սարքավորումների վերջին նմուշների և նորարար տեխնոլոգիաների ցուցադրումը, տեղական ռեսուրսների օգտագործման ծավալների աճին և էներգաարդյունավետ սարքավորումների արտադրության աջակցությունը, արտադրող-սպառող հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ հանրության իրազեկումը:
Ցուցահանդեսին կներկայացվեն ապրանքներ և ծառայություններ, որոնք գործարարներին կօգնեն բարձրացնելու իրենց ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը:
«Էներգաարդյունավետություն Էքսպո 2011» մասնագիտական ցուցահանդեսին կներգրավվեն բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնք մշակել են էներգարդյունավետությանն ուղղված ֆինանսական ծրագրեր, ինչպես նաև էներգաարդյունավետ սարքավորումների և տեխնոլոգիաների տեղական և միջազգային արտադրողներ ու ներմուծողներ, ներդրողներ, ոլորտի առաջատար փորձագետներ ու գիտնականներ:
«Էներգաարդյունավետություն Էքսպո 2011» ցուցահանդեսը նոր կապերի հաստատման հնարավորություն կընձեռի ոլորտի մասնակիցներին, ինչպես նաև հնարավորություն կտա ծանոթանալու արդի տեխնոլոգիական ու գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին և հնարավորություններին:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն արդի էներգաարդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ներառյալ`
1. ջերմամեկուսիչ նյութեր,
2. ջեռուցման և օդափոխության սարքավորումներ,
3. էներգախնայող լուսային համակարգեր,
4. էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր և այլն:
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են շնորհանդեսներ, քննարկումներ և կլոր սեղաններ:
«Էներգաարդյունավետություն Էքսպո 2011»-ը կազմակերպվում է IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի կողմից, որը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու և Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից:
Մարտին կբացվի «Էներգաարդյունավետություն Էքսպո 2011»