Քաղաքական

13.12.2019 14:20

Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել. քաղաքագետ

Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել. քաղաքագետ

Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել, քանի որ հեղափոխության դեպքում փոխվում են սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքական ռեժիմի բնույթը, ինչը տեղի չի ունեցել։ Այս մասին ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում դեկտեմբերի 13-ին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

Նրա խոսքով, եթե առաջ Հայաստանում կառավարելի դեմոկրատիայի ռեժիմ էր, փափուկ ավտորիտար ռեժիմ, ապա այժմ, ըստ էության, հաստատվել է անձնական իշխանության ռեժիմ։ «Դա այն իրավիճակն է, երբ չեն աշխատում ինստիտուտները, այլ աշխատում է մի մարդ։ Առայժմ նախադրյալներ չեմ տեսնում, որ իրավիճակը կփոխվի»,- նշել է նա։

Միհրանյանը նշեց հեռուստատեսային ծրագրերի ստեղծման կարեւորությունը Հայաստանում գործընթացների մասին, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ «Դա թույլ կտա պարզել իրավիճակը Հայաստանում, բայց այդ առաջարկները անհրաժեշտ արձագանք չեն գտել Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը ռուսաստանյան ԶԼՄ-ներում ներկայացված է շատ թույլ»,- եզրափակել է քաղաքագետը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։