Քաղաքական

13.12.2019 12:20

Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»․ Մամեդյարով (տեսանյութ)

Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»․ Մամեդյարով (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր», հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

Նրա խոսքերով՝ բանակցությունների ընթացքում հայկական կողմից հայտնվում էին տարբեր փաստատթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր։

««Լավրովի պլանը» Մոսկվայում մոտ երկու տարի առաջ ինտենսիվ քննարկումների արդյունք է։ Սակայն այն, միեւնույն է, հիմնվում է «մադրիդյան սկզբունքների» վրա։ Կա ԵԱՀԿ ՄԽ 2019թ․ մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ հենց որոշակիացված է բանակցություններում առաջընթացի համար միջնորդների տեսլականը։ Իմաստը շատ պարզ է՝ փուլերով։ Առաջին փուլում զորքերի դուրսբերումն է, ադրբեջանական բնակչության վերադարձը, անվտանգության ապահովումը, կոմունիկացիաների կարգավորումը։ Այդ պատճառով մեր առաջարկությունը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «բարգավաճման հեռանկարով խաղաղություն»,-նշել է նախարարը։

Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը խնդրել է համանախագահներին անվտանգության հարցով զեկույց պատրաստել։ «Մենք առարկայական այդ հարցը քննարկել ենք։ Հայաստանի համար կարեւոր են կարգավիճակն ու անվտանգությունը։ Ինչ է նշանակում կարգավիճակ՝ հասկանալի է, իսկ ահա ի՞նչ է անվտանգությունը։ Համանախագահներն էլ են այդ պահը ցանկանում հասկանալ։ Պետք է լինի անվտանգության բանաձեւ, երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ։ Ղարաբաղի հայկական բնակչությունը մեր քաղաքացիներն են, եւ նրանց անվտանգությունը կապահովվի ամբողջ ծավալով։ Սակայն դա մեր պատկերացումն է, իսկ ինչպիսի՞ն է հայկական կողմինը»,-նշել է Մամեդյարովը։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։