Լրահոս

22.02.2011 17:30


Դ. Մեդվեդև. «Մերձավոր Արևելքի սցենարը Ռուսաստանում չի անցնի»

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում, որտեղ բողոքի զանգվածային ցույցեր և իշխանությունների ու ընդդիմությունների բախումներ են տեղի ունենում, իրավիճակը կարող է հանգեցնել «խիտ բնակեցված» պետությունների մասնատման, և դրանց հետևանքով իշխանության կարող են գալ մոլեռանդները։ Նախագահի խոսքերով՝ նման սցենար պատրաստվել էր նաև Ռուսաստանի համար, սակայն այն չի իրականացել և չի էլ իրականանա։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ -Նայեք Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում տիրող իրավիճակին՝ բարդագույն իրավիճակ, և շատ մեծ դժվարություններ են սպասվում,- հայտարարել է Մեդվեդևը այսօր Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի ժամանակ։ ՌԴ նախագահը կարծում է, թե որոշ  դեպքերում խոսքը կարող վերաբերել խիտ բնակեցված խոշոր երկրների մասնատմանը, դրանց «մանր բեկորների բաժանմանը»։ -Այդպիսի սցենար նրանք առաջ մեզ համար էլ էին պատրաստել, և հիմա առավել ևս փորձելու են այն իրագործել։ Ամեն դեպքում, այդ սցենարը չի անցնի,-հայտարարել է նախագահը։ Մեդվեդևն ընդգծել է, թե այդուհանդերձ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները  Ռուսաստանի իրավիճակի վրա «ուղղակի ազդեցություն» են ունենալու։

Այս խորագրի վերջին նյութերը