ՍԴ գործող կազմից ազատվելու միտքը հակաիրավական և հակասահմանադրական է. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքն ունի մեկ նպատակ՝ գործող քաղաքական իշխանության կողմից նշանակել ՍԴ նոր դատավորներ, իսկ այդ նպատակը հակասահմանադրական է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Իշխանության մտահոգությունը ոչ թե այն է, որ, օրինակ, Հրայր Թովմասյանը քավոր-սանիկական կապեր ունի Արամ Օրբելյանի հետ, այլ այն, որ Սահմանադրական դատարանը կյանքի կոչի կառավարության պատկերացումները: Նախկինում, անգամ ամենավատ տարիներին, եղել են ՍԴ-ի այնպիսի դատական ակտեր, որոնք անվավեր են ճանաչել շատ կարևոր օրենքների դրույթներ: Դրանք անհարմարություններ են ստեղծել օրենսդիր և գործադիր իշխանության համար»:
Ըստ Հարությունյանի՝ նախկինում եղել են, այսօր էլ կան իրապես անկախ դատավորներ, որոնք գործադիր իշխանության համար անհաճո որոշումներ են կայացնում. «Դատավորը պետք է կտրվի օրվա քաղաքական իշխանությունից: Իսկական դատավորն այդպիսին պետք է լինի: Դատավորների հասցեին սպառնալիք ու վիրավորանք պարունակող քաղաքական հայտարարություններ են հնչում գործադրի կողմից, մինչդեռ դատական իշխանությունը հնարավորություն չունի արձագանքելու, նրան արգելված է: Անգամ առանձին դատավորներ շատ զուսպ են արձագանքում»:
Նախկին նախարարի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ իբրև դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, պետք է արձագանքի նման քաղաքական հայտարարություններին:
«Իրավունքն այսօր մեկնաբանվում է ընտրողաբար, և դատավորների բարեվարքության կանոնները կարող են գործիք դառնալ անցանկալի դատավորների դեմ: Դատավորների հետ գործադիր իշխանության ուղղակի շփման կարիք չկա, նախկինում էլ նման՝ այսպես կոչված «զանգովի արդարադատություն» չի եղել: Դատավորը, ենթադրելով, թե ինչ է իրենից ակնկալում օրվա իշխանությունը, կայացնում է նրա կամքին համահունչ վճիռ: Այսօր գործադիր իշխանությունը փորձում է հուշել դատավորներին, թե ինչ վճիռներ է ակնկալում»,-ասել է Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի գործող կազմը փոխելու հարցադրումը հակաիրավական և հակասահմանադրական է, այն հակասում է իրավական պետության հիմքերին:
«Ուրախ եմ, որ Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորները բավականաչափ համառ գտնվեցին: ՍԴ դատավորների ներքին ինքնագնահատականն էապես բարձրացել է: Նրանք դիմակայում են ճնշումների, զգում են, որ հատուկ առաքելություն են իրականացնում»,-ասել է նախկին նախարարը:
Հարությունյանի կարծիքով՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների հնարավոր միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու նպատակը ևս մեկն է՝ ազատվել ՍԴ գործող կազմից, ինչը հակաիրավական և հակասահմանադրական քայլ է:

Աղբյուրը՝ Tert.am