Քաղաքական

12.12.2019 16:21

Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը՝ ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել. Զախարովա

Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը՝ ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել. Զախարովա

Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը՝ ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ գրանցել ենք կողմերի հետագա երկխոսության տեսլականի անհնարինությունը: Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են՝ ակնհայտ է, այլապես բանակցային գործընթաց չէր լինի»,-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ամեն կերպ կնպաստի այս երկխոսության շարունակմանը հանուն երկարատեւ հակամարտության կարգավորման:

«Ամեն ինչ կանենք, որ երկխոսությունը կառուցողական շարունակություն ունենա, եւ կողմերը կարողանան գտնել փոխընդունելի որոշումներ»,-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում երկխոսության օրինակներ արդեն եղել են. «Չնայած դիրքորոշումների տարբերությանը եւ նշված կարմիր գծերին՝ ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել: Խոսքը, մասնավորապես, լրագրողների խմբերի փոխանակման մասին է, ահա եւ հոյակապ օրինակ: Միջնորդների դերն այս հարցում կառուցողական էր»,-նշել է Զախարովան:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։