Ագարակատեր. «Գյուղնախարարը հոգևորականներին աղոթել տալու փոխարեն թող մի հատ ծանոթանա մեր խնդիրներին»
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վերջերս հայտարարել էր, թե հանարպետությունում գյուղատնտեսական բերքի ապահովագրման համար օգտագործելու են հոգևորականների միջամտությունը: Սակայն Շիրակի մարզում գյուղատնտեսները, մեղմ ասած, խիստ զարմացել են նորանշանակ նախարարի այս նորամուծությունից: Ախուրյան համայնքից ագարակատեր Գրիգոր Հարությունյանը նախարարին խորհուրդ է տալիս գյուղատնտեսության վիճակին ավելի իրական նայել.
–Հոգևորականներին աղոթել տալու փոխարեն թող մի հատ ծանոթանա մեր խնդիրներին ու հաստատ կհամոզվի, որ աղոթքը էստեղ հաստատ չի օգնի:
Իսկ Շիրակի մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ակնկալում է այնպիսի միջոցառումներ, որոնք գյուղատնտեսությանն ավելի իրական օգուտ կտան և որտեղ հոգևորականի աղոթքը տեղ չունի։
–Ես ավելի շատ արտադրության մարդ եմ և ավելի շատ հավատում եմ արտադրությանը։ Չգիտեմ՝ միգուցե դա էլ օգուտ կտա, բայց ինձ համար ավելի շատ կարևոր է տրակտոր ունենալ, հող վարել, ավել ցանք կատարել, բարձր բերք ստանալ, նոր տեխնիկա ունենալ, բարձրորակ սերմացու ունենալ։ Բացի այդ՝ հակակարկտային կայաններ ունենալուց հետո, իմ կարծիքով, հոգևորականի գործն ավելորդ կլինի,-ասել է Մովսես Մանուկյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի