Պ. Սեմնեբի. «Վրաստանը պետք է ուղիղ երկխոսություն սկսի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ»
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե վրացական իշխանությունը պետք է ուղիղ երկխոսության սկսի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։
Հիշեցնենք, որ Սեմնեբին հրաժեշտի մամլո ասուլիս է տվել, քանի որ ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն այս տարածաշրջանում։ Հարավային Կովկասում Եվրամիության գործունեությունը նա բավականին հաջողված է համարել և ընդգծել է, որ Վրաստանում ցանկացած ճգնաժամի լուծման մեջ նա գործուն մասնակցություն է ունեցել։ «Առաջին հերթին ես նկատի ունեմ 2008թ. օգոստոսյան պատերազմը։ Կարծում եմ՝ մենք երկրի կայունության գործում զգալի ավանդ ենք ունեցել»,-ասել է նա։
Ընդ որում, նա նաև նշել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար պաշտոնական Թբիլիսին պետք է որոշակի զիջումներ անի։
-Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար կողմերը պետք է որոշակի զիջումներ անեն։ Իսկ ինչ վերաբերվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններին, ապա դրա համար Վրաստանը պետք է նրանց հետ ուղիղ երկխոսություն սկսի,-ասել է Սեմնեբին՝ հավելելով, թե ԵՄ-ն շարունակելու է գործունեությունն այդ ուղղությամբ։