Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար խոսում է «ԵԱՀԿ Մինսկի գործունեության անարդյունավետության» մասին։ Մասնավորապես, Ադրբեջանի քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն հայտնել է, որ ԵԱՀԿ–ը և նրա շուրջը հավաքված կառույցները անարդյունավետորեն են գործում։
–Բոլորը սպասում էին, թե Աստանայի գագաթնաժողովի ժամանակ ԼՂ կարգավորման վերաբերյալ որևէ որոշում կընդունվի, սակայն դա տեղի չունեցավ։ ԵԱՀԿ–ը անարդյունավետ կառույց է, քանի որ որոշումների ընդունման համակարգը փոխզիջումային է, որն ենթադրում է բոլոր կողմերի համաձայնությունը։ Այդ իսկ պատճառով չպետք է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովից հետո փոփոխությունների սպասել,–ասել է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ ներկայումս ԵԱՀԿ–ը ոչինչ չի կարող անել Ադրբեջանի համար և այն դարձել է մեռած կառույց և մասնավորապես՝ Մինսկի Խումբը։
–Իսկ միջնորդական առաքելությունը կարելի է բնութագրել որպես ամենաանպատվաբերն աշխարհում։ Որպես հաստատում՝ ծառայում է այն փաստը, որ Հայաստանը չի ընդունում իրենց առաջարկներն, – ավելացրել է Ահմեդօղլուն։
Ադրբեջանը կրկին դժգոհում է ԵԱՀԿ–ից