Աշխարհ

12.12.2019 21:25


ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցների բանաձև է ընդունվել

ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցների բանաձև է ընդունվել

ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովն ընդունել է հանրապետական և դեմոկրատ սենատորների պատրաստած օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ Դա պայմանավորված են S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կայացած գործարքով, ինչպես նաև Սիրիայում Անկարայի գործողություններով։ Օրինագիծն ուժի մեջ կմտնի, միայն այն դեպքում, եթե վավերեցվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Օրինագծին կողմ է քվեարկել 18 սենատոր, դեմ արտահայտվել՝ 4-ը։ Ինչպես Twitter-ում հայտնում է հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը, օինագիծը Թուրքիային «բացատրում է, որ Անկարայի դիրքորոշումը Սիրիայի հարցում անընդունելի է, իսկ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը՝ անթույլատրելի»։

Օրինագիծը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ CAATSA օրենքի շրջանակներում։ (CAATSA - Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։

Օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան այնպիսի պաշտոնյաների դեմ, ինչպիսիք են՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտապի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը։

Աղբուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը