YouTube-ում խստացրել են հրապարակվող տեսագրությունների բովանդակությանը վերաբերող կանոնները
YouTube պորտալի տնօրինությունը մտադիր Է հեռացնել այնտեղ զետեղված այն տեսագրությունները, որոնք բովանդակում են սպառնալիքներ, ինչպես նաեւ ռասայական եւ սեռական պատկանելությանը, սեռական կողնորոշմանը վերաբերող վիրավորանքներ: Այդ մասին ասված Է դեկտեմբերի 11-ին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
YouTube-ի ներկայացուցիչները նշել են, որ հրապարակվող տեսանյութի բովանդակությանը վերաբերող կանոնները նորացվել եւ խստացվել են: «Մենք միշտ հեռացրել ենք որեւԷ մեկի նկատմամբ սպառնալիքներով, որեւԷ մեկի հետապնդման կոչերով տեսագրությունները, ինչպես նաեւ այն տեսագրությունները, որոնցում բացահայտվում Է անձանական տեղեկատվություն,- ասված Է հայտարարության մեջ:- Այժմ մեր կանոններով արգելվում են ոչ միայն բացահայտ, այլեւ քողարկված կամ կասկածելի սպառնալիքները»: Ինչպես ճշտվում Է, «դա ներառում Է անձի նկատմամբ բռնության նմանակումը կամ տեքստ, որն ակնարկում Է, թե կարող Է ֆիզիկական բռնություն կիրառվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: