Բրազիլիայի նախագահը, հնարավոր է՝ հիվանդ է մաշկի քաղցկեղով
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 11-ին հայտարարել Է, որ, հնարավոր Է, ինքը հիվանդ Է քաղցկեղով: Այս խոստովանությամբ նա հանդես Է եկել լրագրողների առջեւ, որոնք հավաքվել Էին պաշտոնական նստավայրի դարպասների մոտ: Բոլսոնարուն հայտնել Է, որ եղել Է բժշկի մոտ, որտեղ հեռացրել են իր ականջի խալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես բաց գույնի մաշկ ունեմ, ամբողջ կյանքումս շատ եմ ձկնորսությամբ զբաղվել, գերադասում եմ ակտիվ ապրելակերպը, այնպես որ, հավանականություն կա, որ մաշկի քաղցկեղ ունեմ»,-մեջբերում Է պետության ղեկավարի խոսքը Globo թերթը:
Բրազիլիայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մաշկի քաղցկեղին Է բաժին ընկնում երկրում չարորակ ուռուցքների շուրջ մեկ երրորդը: Առավել հաճախ այն հանդիպում Է 40-ից բարձր տարիքի բաց գույնի մաշկով մարդկանց մոտ: Հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկի գործոններից մեկը երկար ժամանակ արեւի տակ մնալն Է: Իր ինքնազգացողության մասին հարցին Բոլսոնարուն կատակով պատասխանել Է, որ «(Անտոնիու Համիլտոն) Մոուրաուն առայժմ դեռ կմնա որպես երկրորդ դեմք»:
Ըստ Բրազիլիայի Սահմանադրության՝ պետության ղեկավարի մահվան դեպքում նրա տեղն զբաղեցնում Է փոխնախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: