Տիգրան Սարգսյանը և Ասադ Ալամը քննարկել են համագործակցության խորացման ուղղությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը` կողմերն անդրադարձել են «Երկրի գործընկերության ռազմավարությունը 2009-2012 թթ. համար» ծրագրի շրջանակում գործակցության խորացման հեռանկարներին և ՀԲ-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների բաշխման ուղղություններին: Մասնավորապես, առաջնահերթ է համարվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում և կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորությունից` վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության նիստում հաստատված ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը: Այդ առումով Տիգրան Սարգսյանը կարևորել է կոոպերատիվների խթանման, գյուղատնտեսության տեխնիկական վերազինման, սերմնաբուծության և անասնաբուծության զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
Առողջապահական ռեֆորմների համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է առողջապահական միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոցների վերանորոգման, որակյալ ծառայությունների մատուցման, բժիշկների վերապատրաստման ու միասնական հաշվառման համակարգի ներդրման կարևորությունը: Կրթության ոլորտի առաջնահերթությունների թվում առանձնացվել է ՀՀ ուսումնական հաստատությունների հավատարմագրման խնդրի կարգավորումը:
Անդրադառնալով կառավարման համակարգի շարունակական բարեփոխումներին` վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի մանրամասները: Որպես հաջորդ քայլ` անհրաժեշտ է համարվել պետական կառավարման մարմիններում համապատասխան կարողությունների ձևավորումը:
Տիգրան Սարգսյանը և Ասադ Ալամը քննարկել են համագործակցության խորացման ուղղությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը` կողմերն անդրադարձել են «Երկրի գործընկերության ռազմավարությունը 2009-2012 թթ. համար» ծրագրի շրջանակում գործակցության խորացման հեռանկարներին և ՀԲ-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների բաշխման ուղղություններին: Մասնավորապես, առաջնահերթ է համարվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում և կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը: Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորությունից` վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության նիստում հաստատված ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը: Այդ առումով Տիգրան Սարգսյանը կարևորել է կոոպերատիվների խթանման, գյուղատնտեսության տեխնիկական վերազինման, սերմնաբուծության և անասնաբուծության զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Առողջապահական ռեֆորմների համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է առողջապահական միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոցների վերանորոգման, որակյալ ծառայությունների մատուցման, բժիշկների վերապատրաստման ու միասնական հաշվառման համակարգի ներդրման կարևորությունը: Կրթության ոլորտի առաջնահերթությունների թվում առանձնացվել է ՀՀ ուսումնական հաստատությունների հավատարմագրման խնդրի կարգավորումը: Անդրադառնալով կառավարման համակարգի շարունակական բարեփոխումներին` վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի մանրամասները: Որպես հաջորդ քայլ` անհրաժեշտ է համարվել պետական կառավարման մարմիններում համապատասխան կարողությունների ձևավորումը: