ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում սկսել է Թվինինգ (Twinning) գործիքի կիրառմամբ նպատակային ծրագիր: «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» անվանումը կրող այդ ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել Գերմանիայի, Լիտվայի և Հայաստանի մրցակցության պաշտպանության և պետական օժանդակության վերահսկողության մարմինների միջև:
Թվինինգ ծրագրերի շրջանակում, որպես կանոն, գործընկերություն է հաստատվում անկախ պետությունների հաստատությունների և կառավարությունների միջև` փորձի փոխանակման և կոնկրետ հարցերի շուրջ համագործակցություն զարգացնելու նպատակով: ԵՄ անդամ երկրները խորհրդատվական ծառայություններ են տրամադրում` օրենսդրությունը ներդաշնակեցնելու, տնտեսական, ֆինանսական կամ կառավարման գործունեությունը բարելավելու նպատակով:
Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս թվինինգ ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է:
Այդ ժամանակահատվածում նախատեսվում է կատարելագործել մրցակցության պաշտպանության քաղաքականության կիրարկումը, բարելավել պետական օժանդակության վերահսկողությունը և մրցակցային միջավայրը, մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության բարեփոխումների արդյունքում բարձրացնել Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները, ռեսուրսների կառավարման արդյունավետությունը: Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաեւ հանձնաժողովի գործառույթների ընդլայնում, մասնավորապես՝ վերահսկողական լիազորությունների, ստուգումների իրավասության, պատժամիջոցների խստացում, ինչպես նաեւ` Հանձնաժողովի գործունեության օպերատիվության բարձրացում:
Ծրագիրը նախատեսում է նաեւ մրցակցության և պետական օժանդակության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում, մրցակցությանը և պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ բնակչության շրջանում քարոզչության եւ իրազեկվածության բարձրացում:
«Թվինինգի» շրջանակներում Հանձնաժողովի մասնագետներին կտրամադրվի խորհրդատվություն՝ հակամրցակցային համաձայնությունների և ԵՄ օրենսդրությանը չհամապատասխանող պետական օժանդակության բացահայտման եվրոպական առաջավոր փորձի վերաբերյալ, ինչպես նաեւ կկազմակերպվի Հանձնաժողովի աշխատակիցների վերապատրաստում:
Մեկնարկում է ԵՄ Թվինինգ ծրագիրը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում սկսել է Թվինինգ (Twinning) գործիքի կիրառմամբ նպատակային ծրագիր: «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» անվանումը կրող այդ ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել Գերմանիայի, Լիտվայի և Հայաստանի մրցակցության պաշտպանության և պետական օժանդակության վերահսկողության մարմինների միջև: Թվինինգ ծրագրերի շրջանակում, որպես կանոն, գործընկերություն է հաստատվում անկախ պետությունների հաստատությունների և կառավարությունների միջև` փորձի փոխանակման և կոնկրետ հարցերի շուրջ համագործակցություն զարգացնելու նպատակով: ԵՄ անդամ երկրները խորհրդատվական ծառայություններ են տրամադրում` օրենսդրությունը ներդաշնակեցնելու, տնտեսական, ֆինանսական կամ կառավարման գործունեությունը բարելավելու նպատակով: Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս թվինինգ ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է: Այդ ժամանակահատվածում նախատեսվում է կատարելագործել մրցակցության պաշտպանության քաղաքականության կիրարկումը, բարելավել պետական օժանդակության վերահսկողությունը և մրցակցային միջավայրը, մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության բարեփոխումների արդյունքում բարձրացնել Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները, ռեսուրսների կառավարման արդյունավետությունը: Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաեւ հանձնաժողովի գործառույթների ընդլայնում, մասնավորապես՝ վերահսկողական լիազորությունների, ստուգումների իրավասության, պատժամիջոցների խստացում, ինչպես նաեւ` Հանձնաժողովի գործունեության օպերատիվության բարձրացում: Ծրագիրը նախատեսում է նաեւ մրցակցության և պետական օժանդակության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում, մրցակցությանը և պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ բնակչության շրջանում քարոզչության եւ իրազեկվածության բարձրացում: «Թվինինգի» շրջանակներում Հանձնաժողովի մասնագետներին կտրամադրվի խորհրդատվություն՝ հակամրցակցային համաձայնությունների և ԵՄ օրենսդրությանը չհամապատասխանող պետական օժանդակության բացահայտման եվրոպական առաջավոր փորձի վերաբերյալ, ինչպես նաեւ կկազմակերպվի Հանձնաժողովի աշխատակիցների վերապատրաստում: