Կ. Մանոյանը՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի վերաբերյալ
Մեկնաբանելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե ոչ ոք չի հերքում, որ, «այո՛, կան տարածքներ, որոնք նախկինում Ադրբեջանի կազմում էին, տվյալ պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ»՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն նշել է, թե Սերժ Սարգսյանը երկրի առաջին դեմք չեղած ժամանակ էլ նման հայտարարություն արել է։
–Այդ ժամանակ էլ քննադատել ենք, հիմա էլ քննադատում ենք։ Սա բանակցության ձև չէ։ Մենք արդեն ինչ–որ բան հանձնել ենք՝ դիմացը ոչինչ չստանալով,–ասել է Կ. Մանոյանը։–Եթե ես լինեմ Ադրբեջանի տեղում, կմտածեմ՝ մի քիչ էլ սպասեմ, և ուրիշ բան էլ կտան։
Այս առումով Կ. Մանոյանը կարևորել է բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցությունը, որպեսզի «ամեն մարդ հասկանա, թե ինքն ինչի մասին խոսելու իրավունք ունի»։
Նրա կարծիքով ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ ընդհանրապես արտաքին քաղաքականության հարցերում «լավը երևալու» մտահոգությունից դուրս գան և փորձեն հարցերն իսկապես կարգավորելով զբաղվել.
–Չեմ ասում՝ պետք է վատը երևալ, բայց միայն դրանով առաջնորդվելն էլ ճիշտ չէ։

7or.am