Լրահոս

22.02.2011 15:49


Դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպումները Լիբանանում

Փետրվարի 21-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն այցելել է ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ հայկական ավանդական կուսակցությունների գրասենյակներ եւ հանդիպումներ ունեցել կուսակցությունների ղեկավարների եւ վարչությունների անդամների, ինչպես նաեւ Ազդակ, Արարատ եւ Զարթոնք թերթերի գլխավոր խմբագիրների հետ:

Դեսպանը ներկայացրել է որոշ մանրամասներ 2011թ. դեսպանության կողմից ծրագրված միջոցառումների առնչությամբ եւ հույս հայտնել, որ լիբանանահայ համայնքն ու բոլոր հայկական կառույցները կշարունակեն սերտ համագործակցությունը դեսպանության հետ, մասնավորապես Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու նպատակով: Քննարկվել են նաեւ առաջիկա ամիսներին նախատեսվող միջոցառումների հետ կապված մանրամասներ:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-Լիբանան երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման անհրաժետությանը, Լիբանանի հայկական առաջատար լրատվամիջոցների դերակատարությանը համահայկական կարեւորություն ներրկայացնող խնդիրների լուսաբանման գործում: Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Լիբանանի ներքաղաքական վերջին զարգացումները` կապված նոր կառավարության ձեւավորման հետ:

Այս խորագրի վերջին նյութերը