Աշխարհ

11.12.2019 19:36


Վիճաբանություն է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանում

Վիճաբանություն է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) 2020թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Ընդդիմադիր պատգամավոր Սուլեյման Բյուլբյուլը կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին Թուրքիայի տանկաշինական գործարանը վաճառելու համար, ինչի հետևանքով այն սեփականշնորհվել է մասնավոր ընկերության կողմից:

Նրան հակադարձել է իշխող կուսակցության պատգամավոր Բյուլենթ Թուրանը: Այդ ընթացքում խորհրդարանական դահլիճում լարվել է մթնոլորոտը: Երկու կուսակցության պատգամավորները սկսել են հայհոյել իրար:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը