Այսօր Orange-ը ներկայացրեց նոր 3G/Wi-Fi մոդեմ, որն ամբողջությամբ փոխելու է Wi-Fi-ի մասին նախկինում եղած պատկերացումները: Նոր MyFi մոդեմին կարելի է միացնել մինչև 5 սարքավորում` համակարգիչ, հեռախոս, խաղային համակարգեր, և ստեղծել անձնական Wi-Fi Orange-ի ծածկույթում ամենուր` նույնիսկ գտնվելով շարժման մեջ:
«Մենք արդեն առիթ ենք ունեցել ներկայացնել այս սարքի հնարավորությունները Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերին` Orange Expo նորարարական տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում: Այն ժամանակ մենք չէինք նախատեսում MyFi-ը ներկայացնել Հայաստանում, սակայն տեսնելով մեծաթիվ այցելուների հետաքրքրությունը սարքի նկատմամբ` մենք հասկացանք, որ հաճախորդները սպասում են դրան: Ուրախ ենք առաջինը ներկայացնել մեր բաժանորդներին այս հետաքրքիր ու նորարարական սարքը, որը ևս մեկ անգամ փոխում է ժամանակի, տարածության ու Wi-Fi ինտերնետի հնարավորությունների մասին մեր պատկերացումները », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Մենք MyFi-ի բաժանորդներին առաջարկում ենք մի քանի սակագնային պլաններ`սկսած ամսական 7,000 դրամից: Բաժանորդները կարող են ընտրել իրենց ամենահարմարը` ըստ իրենց անհատական կարիքների և օգտագործման ծավալների: Մոդեմը կարելի է ձեռք բերել երկու տարով բաժանորդագրվելու դեպքում և ընդամենը մեկ դրամով», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
MyFi մոդեմը կարելի է օգտագործել Հայաստանի բոլոր մարզերում և նույնիսկ ամենահեռավոր համայնքերում Orange-ի ընդարձակ ծածկույթի շնորհիվ, որն այսօր հասանելի է արդեն Հայաստանի բնակչության 95%-ին:
Orange MyFi. այսուհետ Wi-Fi ինտերնետն ամենուր է