Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում:
Մյուս թեկնածու Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին:
Պատրիարքարանում ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8-ին ընտրված 102 պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Սբ Աստվածածին Մայր տաճարում նորընտիր պատրիարքը կհանդիպի հավատավորներին:
Իսկ ընտրությունից հետո երկար ղողանջեցին մայր տաճարի զանգերը՝ ավետելով, որ Հայոց պատրիարքարանը նոր պատրիարք ունի:
Պատրիարքի աթոռը թափուր էր մնացել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո (2019թ. մարտի 8, 62 տարեկանում)։ Նա 2008 թվականից տառապում էր անբուժելի հիվանդությամբ և բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պոլսո Հայոց պատրիարքարանը փաստացի ղեկավար չուներ արդեն մոտ 12 տարի։ 2010-ից պատրիարքական փոխանորդն էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում: