ԱՄՆ-ում հավի մսով սենդվիչ են վաճառքի հանել 120 հազար դոլարով
Միացյալ Նահանգների Popeyes արագ սննդի ռեստորանների ցանցը վաճառքի Է հանել հավի մսով սենդվիչ՝ ավելի քան 120 հազար դոլար արժողությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Ինչպես լրագրողներին պատմել են ընկերության ներկայացուցիչները, սոսնձաժապավենով սպիտակ կտավին ամրացված սենդվիչը ներկայացված Է Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) գեղարվեստական պատկերասրահում: Popeyes-ում պնդում են, որ խոսքը վերաբերում Է «Սենդվիչ» կոչվող արդի արվեստի նմուշին: Այն կարող Է ձեռք բերել յուրաքանչյուր ցանկացող, պարզաբանել են ընկերությունում, իսկ վաճառքից ստացված միջոցները կհանձնվեն բարեգործական կազմակերպության, որը սննդամերք Է տրամադրում չքավորներին:
Հեռուստաալիքն արձանագրում Է, որ ընկերությունն, ըստ երեւույթին, որոշել Է սենդվիչը վաճառքի հանել այն բանից անմիջապես հետո, երբ անցյալ շաբաթ հասարակայնության մեծ ուշադրությունը գրավեց բանանով ինստալացիան՝ 120 հազար դոլար արժողությամբ: Այն մի քանի օր շարունակ մատչելի Էր դիտելու եւ ձեռք բերելու համար Մայամի Բիչի (Ֆլորիդայի նահանգ) գեղարվեստական պատկերասրահում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: