Ավստրիայում կատարել են հիվանդին մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն
Վիեննայի Քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները կատարել են հիվանդին մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է OFR հեռուստառադիոընկերությունը:
Անհնարին համարվող վիրահատությունն առաջին անգամ տեղի Է ունեցել Ավստրիայում:Այն տեւել Է ինը ժամ: Սրտաբանները կարողացել են 61-ամյա հիվանդին փոխպատվաստել մահացած մարդու սիրտ: Օրգանը դրա լիակատար կանգից հետո հաջողվել Է փոխպատվաստել Donation after Circulatory Death մեթոդի շնորհիվ: Սովորաբար այն օգտագործվում Է թոքերի, լյարդի եւ երիկամների փոխպատվաստման դեպքում: Դրա կիրառումը մահացած սրտի վրա համարվում Էր անհնարին արյան շրջանառության խանգարման պատճառով:
Այդ մեթոդի հիման վրա սրտի առաջին հաջող փոխպատվաստումը կատարվել Է 2014 թվականին Սիդնեյում: Այն հիմք Է դարձել Վիեննայում վիրահատության նախապատրաստման համար, որը շարունակվել Է գրեթե չորս տարի: Ավստրիայում փոխպատվաստումը հաջողվել Է իրականացնել Organ Care Systems օրգանների խնամքի սարքի միջոցով, որը մահացած սրտին հարկադրել Է բաբախել:
Քաղաքային հիվանդանոցին կից Վիեննայի բժշկական համալսարանի տեղեկատվության համաձայն՝ հիվանդը փոխպատվաստումից հետո իրեն լավ Է զգում: Ստացված արդյունքը կարող Է ապագայում մեծացնել սրտի փոխպատվաստումների թիվը, կրճատել հիվանդների սպասման ժամանակը եւ նվազեցնել մահացությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ավստրիայում կատարել են հիվանդին մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն
Վիեննայի Քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները կատարել են հիվանդին մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է OFR հեռուստառադիոընկերությունը:
Անհնարին համարվող վիրահատությունն առաջին անգամ տեղի Է ունեցել Ավստրիայում: Այն տեւել Է ինը ժամ: Սրտաբանները կարողացել են 61-ամյա հիվանդին փոխպատվաստել մահացած մարդու սիրտ: Օրգանը դրա լիակատար կանգից հետո հաջողվել Է փոխպատվաստել Donation after Circulatory Death մեթոդի շնորհիվ: Սովորաբար այն օգտագործվում Է թոքերի, լյարդի եւ երիկամների փոխպատվաստման դեպքում: Դրա կիրառումը մահացած սրտի վրա համարվում Էր անհնարին արյան շրջանառության խանգարման պատճառով: