Լրահոս

22.02.2011 15:23


Կիրո Մանոյանը կարծում է, որ հայ–թրքական նոր գործընթաց իսկապես չկա

Կիրո Մանոյանը կարծում է, որ հայ–թրքական նոր գործընթաց իսկապես չկա

Վերջերս «Ռեգնում» գործակալությունը տեղեկություն էր տարածել, թե առաջիկայում Մոսկվան պատրաստվում է կազմակերպել հայ և թուրք դիվանագետների հանդիպում, որը տեղի կունենա այս տարվա մարտին Մոսկվայում։ Համաձայն աղբյուրի՝ նշված հանդիպումն  անցկացնելու հարցը վերջերս Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները։

Մեկնաբանելով սա՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, թե այստեղ պետք է հաշվի առնել նաև ՀՀ ԱԳՆ հերքումը, որ նման գործընթաց չկա.

Կարծում եմ՝ իսկապես չկա։ Ինչի՞ մասին պետք է բանակցեն Թուրքիայի հետ։ Միակ բանը, որ կարող է Հայաստանին փորձել ասել Միացյալ Նահանգները (հնարավոր է՝ նաև Ռուսաստանը, թեև չեմ հասկանում, թե Ռուսաստանն ինչու պետք է ցանկանա նման բան ասել), որ Հայաստանն արձանագրություններից իր ստորագրությունը հետ չկանչի,–ասել է Կիրո Մանոյանը։

Քանի որ «արտահոսքը կամ ապատեղեկատվությունը ռուսական աղբյուրից էր», Կ. Մանոյանը կարծում է, որ դա փորձ է՝ ցույց տալու, թե Ռուսաստանը բոլոր գործընթացներին տիրապետում է և ինքն է գլխավոր դերակատարը, սակայն ոչինչ էլ չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը