Եգիպտական իշխանությունները ամրացրել են Լիբիայի հետ սահմանը, քանի որ հայտարարություններ են տարածվել լիբիացի սահմանապահներին երկրի սահմաններից ետ կանչելու մասին։
Եգիպտական զինվորականների խոսքերով՝ ամրացվում է Սալյում քաղաքի մոտակայքում գտնվող հիմնական սահմանային անցակետը, որտեղով մոտ 10 հազ. փախստական փորձում է Լիբիայից ներթափանցել Եգիպտոս։
Հիշեցնենք, որ Լիբիայում քաղաքական ճգնաժամն սկսվելուց հետո հազարավոր եգիպտացիներ արդեն իրենց երկիր են վերադարձել։
Նշենք նաև, որ Եգիպտոս-Լիբիա սահմանին տեղակայված է երկու դաշտային հիվանդանոց, ուր ուղարկվվում են հիվանդներն ու վիրավորվածները։
Եգիպտոսն ամրացնում է Լիբիայի հետ սահմանը