Լրահոս

22.02.2011 15:10


Սարդարապատ շարժում. «Գործի պատվիրատուները վստահաբար սխալվել են իրենց հաշվարկներում»

Այլևս գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի արդարացի ցասումն ու ընդվզումը զսպելու համար ժողովրդից իշխանությունը բռնությամբ խլած իշխող ռեժիմը և նրա կամակատարները ժողովրդի նկատմամբ կիրառելով բացահայտ բռնություն, երկրում փորձում են ստեղծել վախի մթնոլորտ:

Իշխանությունը և թալանած հարստությունը կորցնելու վտանգը նրանց ստիպում է բացահայտ խախտել ՀՀ Սահմանադրությունը և գործող օրենքները: Ուստի քաղաքացու նկատմամբ գործ սարքելը իշխող ռեժիմի համար դարձել է հարազատ գործելաոճ:

Ժողովրդի մոտ իրապես հեղինակություն վայելող մարդիկ, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում սպասվելիք հեղափոխական գործընթացների վրա, այդքան էլ շատ չեն։  Եվ այդ քչերի թվում է Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Վերջին օրերին Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ ՀՀ Դատախազության կողմից հարուցած քրեական գործի և մամուլում բազում հրապարակումների միջոցով փորձ է արվում ներազդել Զարուհի Փոստանջյանի վրա վախեցնելու և լռեցնելու, ինչու չէ, նաև անուղղակի սևացնելու համար:

Համոզված ենք, որ այդ գործի պատվիրատուները և կատարողները վստահաբար սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ Զարուհի Փոստանջյանը հայտնի է իր սկզբունքայնությամբ, անարդարության դեմ պայքարելու վճռականությամբ, և որ այդ պայքարում նա միայնակ չէ, նրա կողքին են բոլոր ազնիվ, քաջ և նվիրյալ հայորդիները:

Սարդարապատ շարժում

Այս խորագրի վերջին նյութերը